«Վնուկովո» օդանավակայանում կալանավորված ռեժիսոր Արթուր Արիստակեսյանն ազատ է արձակվել, «ОВД-Инфо»-ին հայտնել է նրա ուսանողուհիներից մեկը։ Այս տեղեկությունը «Մեդիազոն»-ին հաստատել է ռեժիսորի փաստաբան Նատալյա Ալեշինան։
Երեքշաբթի առավոտյան ոստիկանները ռեժիսորին բերման են ենթարկել «Վնուկովո» օդանավակայանում, երբ նա պատրաստվելելիս է եղել հանգստի մեկնելու։ Արիստակեսյանի ծանոթները ենթադրել են, որ կալանավորումը կապված է հակապատերազմական դիրքորոշման եւ սոցիալական ցանցերում հրապարակումների հետ, գրում է թերթը։ Ռեժիորի հարեւանները «Говорит НеМосква» Telegram-ալիքին հայտնել են, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները փորձել են մտնել նրա բնակարան եւ սպառնացել են կոտրել դուռը։
Առայժմ հայտնի չէ՝ ռեժիսորի դեմ վարչական թե քրեական գործ է հարուցվել։
Արիստակեսյանը դասավանդում է Մոսկվայի միջազգային համալսարանի (ՄՄՀ) Ազատ արվեստների եւ գիտությունների ինստիտուտում եւ Մոսկվայի նոր կինոյի դպրոցում (ՄՆԿԴ): Մարտի 3-ին Readovka-ն գրել է, որ «հակառուսական տրամադրություններն ընդգրկել են Մոսկվայի համալսարանները»,- հրապարակման մեջ խոսքը վերաբերում էր ՄՄՀ-ին: Արիստակեսյանի ծանոթները «Говорит НеМосква» հեռուստաալիքին հայտնել են, որ համալսարանում ստուգում է անցկացվում հակահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ, եւ երեքշաբթի օրը ոստիկանությունը պետք է ստուգումով գա ՄՄՀ եւ ՄՆԿԴ, գրում է Ազատություն ռադիոկայանը։





























