Ռուսաստանում կրճատվել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը։ Այս մասին մարտի 10-ի տեսակամրջի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի վարչության տնօրեն Ալթընայ Օմուրբեկովան։

Նա տեղեկացրել է, որ անցած տարի նրանք թիվը 50 հազարով ավելի քիչ էր, քան 2021թ.։

Պաշտոնյան դա բացատրել է Հայաստանում գործազրկության մակարդակի հնարավոր կրճատմամբ։

«Բելառուսից եւ Ղազախստանից աշխատանքային միգրանտների թիվը մնացել է նույն մակարդակին, ինչ եւ 2021թ.։ Իսկ ահա Ղրղըզստանի Հանրապետությունից միգրանտների թիվն ավելացել է մոտ 90 հազար մարդով»,- ընդգծել է Օմուրբեկովան։

Փոխվել են նաեւ տվյալները Ղազախստանի վերաբերյալ։ Նա նշել է, որ երկու անգամ ավելացել է Ռուսաստանից աշխատողների թիվը՝ 2021թ. համեմատ. եղել է 32 հազար, դարձել 63 հազար մարդ։ Փոխարենը փոքր-ինչ կրճատվել է Ղրղըզստանի Հանրապետության, Բելառուսի եւ Հայաստանի քաղաքացիների թիվը։

«Աշխատողների ընդհանուր շուկան ԵԱՏՄ-ի հինգ երկրներում կազմում է 93 մլն մարդ։ Աշխատանքային միգրանտների թիվն ավելացել է 35 հազարով՝ 2022թ. կազմելով  ավելի քան 1,6 մլն մարդ»,- նշել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը։