Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ մարտի 11-ին, ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր  ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաեւ զորացրված տղաների  ծնողներին եւ հարազատներին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։