Նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որից տուժած 37, մահ 1. Երեւանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
«Պոլիկլինիկաներ հաճախումների թիվը կազմում 34 652, եւ Երեւանում ծնված երեխաների թիվը կազմում է 386, որից 192 տղա, 194 աղջիկ»,-ասաց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց. «Ինչ-որ վիրուս կա՞, բոլորը հիվանդ են, նաեւ քաղաքապետարանում»:
Ի պատասխան Ասատրյանն ասաց. «Այո դեպքերը շատ են, այդ թվում կարմրուկով պայմանավորված իրավիճակը չի դադարել: Մենք նախորդ երկուշաբթի ձեր համաձայնությամբ կազմակերպեցին պատվաստում քաղաքապետարանում, բայց շատ ցածր դիմելիություն է եղել՝ 5 հոգի»:
Քաղաքապետը հանձրարարեց լրատվության վարչությանը առանձին նյութ պատրաստել, նաեւ առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով այդ նյութը:











