Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Բայրամովի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։