Վերջերս Երևանում տեղի ունեցավ Doing Digital Forum-ը: Միջոցառումը միտված էր թվային էկոհամակարգում բոլոր մասնակիցների միջև սահուն հաղորդակցություն ապահովելուն, բացահայտելու թվային նոր հորիզոնները և տեխնոլոգիայի ողջ ներուժը: Միջոցառման ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվեցին ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ: Ֆորումի բլոկչեյն գործընկերը Fastex էկոհամակարգն էր: Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձավ web3 տեխնոլոգիաներին, Fastex էկոհամագարգի կողմից առաջարկվող լուծումներին և NFT ոչ փոխարկելի թոքեններին: Ֆորումի ընթացքում քննարկվեց նաև թվային անվտանգության ոլորտի վերջին նորությունները և դեպի թվայնացում մարտահրավերներն ու լուծումները: Fastex-ի զարգացման ընթացքին և թվային արժույթի վերաբերյալ նորություններին մշտապես հետևելու համար անցե՛ք հղումով:

9C5E3139-9527-4C3B-9F22-275AD7B542AF.jpeg (180 KB)

1543F25C-A057-44F0-924B-1105FE35A45D.jpeg (174 KB)

CA9A1244-50AF-48D8-972E-F467224688F6.jpeg (190 KB)

DAC81E14-528B-491D-B171-8EEECBAC0467.jpeg (242 KB)

F588D06E-CF2F-4E6B-ACEA-C9A02D6920EF.jpeg (163 KB)

FF1A45E3-37FE-47DA-8722-5EAFE637BBC1.jpeg (207 KB)