ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չի բացառում, բայց առայժմ անհրաժեշտ չի համարում պատգամավորական մանդատներից հրաժարվելը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Համապատասխան հարցին Սաղաթելյանը պատասխանել է հարցով. «Եթե դուք մեզ բացատրեք, թե ինչ կփոխվի մանդատների հանձնմամբ, մենք հարցը կքննարկենք։ Խորհրդարանական ճգնաժամ չի լինի»,- համոզված է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությանը կարող են մեղադրել պատասխանատվությունից փախչելու մեջ։ «Եթե տեսնենք, որ դա հանգեցնում է արդյունքի, ճգնաժամի կամ ուղիղ ասեմ՝ եթե դա հաջողվի, չէ՞ որ ցուցակները մեծ են... մենք չենք բացառում, բայց անհրաժեշտ է ամեն բան մտածել։ Հակառակ դեպքում մեզ կմեղադրեն, որ 350 հազար մարդ մեզ հավատացել է, իսկ մենք փախել ենք»,- ասել է Սաղաթելյանը։











