Խորհրդարանի օթյակում այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստին հետեւող դպրոցականներին մոտեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկարվելու համար։
Լրագրողները սպասում էին, որ հարցեր ուղղեն ԱԺ նախագահին, սակայն նա հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի:
Լրագրողները հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:
«Որեւէ հարցի չեմ պատասխանում»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու հեռացավ:











