Մեղադրանքի կողմը, եթե ճակատները բաց է,թող միջնորդեն  որ այսպիսի նիստերը դռնբաց լինեն հանրության առջեւ ներկայացնեն իրենց ապացույցները: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին:

«Դե եթե բան չունեք թաքցնելու, ամեն ինչ լավ է, հստակ է ձեզ համար, թող նիստը դռնբաց լինի նիստը, ի՞նչն է խանգարում: Իմ պատկերացմամբ այստեղ դասագրքային քաղաքական հետապնդում է, այն, ինչ որ քննչական կոմիտեն ներկայացնում է, ամենեւին համոզիչ չէ, ակնհայտ է, որ շտապել են»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալավել է այսօր, այժմ քննվում է նրա կալանավորման հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում: