РИА Новости պետական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցը քրեական հետապնդման է ենթարկվել անցանկալի ՀԿ-ի աշխատանքը կազմակերպելու համար։
Այժմ Գրիգորի Մելքոնյանցը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկություններ են կատարվել այն բնակարանում, որտեղ բնակվում էր Մելքոնյանցը։ Գործակալությունը նշում է, որ օպերատիվ միջոցառումներ են իրականացվել նաև «Գոլոս»-ի 14 աշխատակիցների նկատմամ՝բ ութ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում։
2021 թվականի սեպտեմբերի 27-ին Գլխավոր դատախազությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչել «Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանց» հասարակական կազմակերպության գործունեությունը։ Նույն օրը «Գոլոս»-ը դադարեցրել է իր անդամակցությունն այս կազմակերպությանը, հայտնում է Коммерсантъ-ը։




























