Քանի որ Ուկրաինայի Զինված ուժերը մոտենում են Ուրոժայնի և Ռոբոտինոյի ամբողջական տակտիկական վերահսկողությանը և ամրագրվել են Դնեպրի ռուսական կողմում՝ երեք վայրերում, Կիևի կողմնակիցները պնդում են, որ նրա հարձակումը վերջապես տալիս է իր պտուղները:
Նրանք հույս ունեն, որ գործողությունը դեռ կհասնի Ազովի ափ։
Սակայն, ռազմավարական կամ նույնիսկ գործառնական տեսանկյունից նայելու դեպքում, Զինված ուժերի համար այդ առավելությունները ձեռք բերելու ծախսերը զգալիորեն ավելի բարձր էին, քան դրանց տրամադրած օգուտները, 19Fortyfive-ի համար գրում է ԱՄՆ պաշտոնաթող զինվորական Դենիել Դևիսը:
«Ինչպես ցույց են տալիս այս կարճ շարքի առաջին և երկրորդ մասերը, Ուկրաինայի համար ռազմական հաղթանակ տանող ռացիոնալ ճանապարհ չկա: Որքան երկար Կիևը և Վաշինգտոնն անտեսեն այս ցավալի իրողությունը, այնքան ավելի շատ վնաս կհասցվի Ուկրաինայի ժողովրդին, և այնքան ավելի շատ տարածքներ նրանք կարող են զիջել բանակցությունների միջոցով: Ժամանակն է առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և ձգտել կարգավորման բանակցային ճանապարհով»,- կարծում է հոդվածի հեղինակը։
Հոդվածի հեղինակը մեջբերում է ԱՄՆ հետախուզության տվյալները, ըստ որոնց՝ ապրիլի դրությամբ ուկրաինացի զինվորականները կորցրել են մոտ 130 հազար զինվոր՝ սպանված ու վիրավոր։
Ուկրաինայի կրած զոհերի մեծ քանակի հետ մեկտեղ սա սառը, ծանր ճշմարտությունն է. չկա որևէ ռացիոնալ հիմք, որի վրա կարելի է պնդել, որ Կիևը, իր բոլոր կորուստներից հետո, կզարգացնի ավելի մեծ ներուժ, քան ցույց է տվել մինչ օրս:
«Սա նշանակում է, որ գրեթե անկասկած, Ուկրաինան երբեք չի նվաճի իր ազատությունը մարտի դաշտում։ Ներկա պահին իր տիրապետած տարածքը պահպանելու և հողերի հետագա կորուստը կանխելու համար Կիևը պետք է հաշտվի այն դաժան իրականության հետ, որ ամենախելամիտ ճանապարհն այժմ հակամարտությունը սառեցնելն է և պատերազմը դադարեցնելու բանակցությունների մեջ մտնելը», - եզրափակում է ամերիկացի սպան:





























