Մախաչկալայում սարսափելի հրդեհի գործով մեղադրյալը ձերբակալվել է երկու ամսով։ Էլդար Նասրուլաեւը մեղադրվում է Մախաչկալայի բենզալցակայանում հրդեհի գործով, որի հետեւանքով 35 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դատական նիստը անցել է դռնփակ՝ մեղադրյալի եւ նրա հարազատների անվտանգությունն ապահովելու նպատակով։