Վաղը Մոսկվայի Բասմանի դատարանը «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ խափանման միջոց կընտրի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբանը։

«Մենք այժմ քննչական կոմիտեում ենք, նա պաշտոնապես ձերբակալվել է, այժմ մեղադրանք կառաջադրվի, դրանից հետո նա կմեկնի ժամանակավոր պահման մեկուսարան, վաղը օրվա երկրորդ կեսին Մոսկվայի Բասմանի դատարանը խափանման միջոց կընտրի»,-ասել է փաստաբանը։