Հարավային Կորեայի իշխանությունները ռուս գործընկերներին են հանձնել ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվողին, տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնել է «Ինտերֆաքսը»։

«Կորեայի Հանրապետությունից Ինտերպոլի աշխատակիցների ուղեկցությամբ Ռուսաստան է տեղափոխվել Շակիրժոն Ուլպիջանովը, որը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ»,- ասել է նա։

ՈԴ Քր.օր, 205.1 հոդվածով քրեական գործը հարուցվել է ընթացիկ տարվա հունվարին։

ՆԳՆ տվյալներով՝ նախապես հաստատվել է, որ հակաիրավական արարքը կատարվել է Հարավային Կորեայի տարածքում։

«Մեղադրվողը միտումնավոր դրամական միջոցներ է տրամադրել ՌԴ տարածքում արգելված «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնակցին։ Հետագայում այդ փողերը ծախսվել են հրազեն ձեռք բերելու վրա»,- ասել են ՆԳՆ-ում։

Մարտին Ուլպիջանովը կալանավորվել էր Կորեայում։ Հանձնարարվել էր, որ Ինտերպոլը ՌԴ ՆԳՆ-ին հանձնի հետախուզվողին։

Նա հանձնվել է Ռուսաստանի ոստիկանության ներկայացուցիչներին՝ Մոսկվա տեղափոխելու համար։