Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտարարել է վիդեոբլոգեր Կարեն Շահինյանի հետախուզումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հետախուզվողների գերատեսչության տվյալների շտեմարանին։

«Հետախուզում հայտարարելու հիմքը՝ հետախուզվում է Քր.օր, հոդվածով»,- նշվել է Շահինյանի քարտում։ Հոդվածը, որով նրան հետախուզում են, նշված չէ։

Հուլիսին Շահինյանը համալրել էր «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցուցակը։