Վլադիմիրում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 56-ի, ուրբաթ իր կայքում տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» տարածաշրջանային վարչությունը։

Մինչ այդ հայտնի էր 17 եւ ավելի ուշ՝ 33 դեպքերի մասին։ Դատախազության տվյալներով՝ այդ բոլոր մարդիկ շաուրմա էին կերել, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի տարբեր հաստատություններում։ Իրավիճակը վերահսկողության է վերցրել ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներկա պահին հայտնաբերվել է բուժօգնության դիմելու 56 դեպք, այդ թվում՝ 13 երեխա»,- նշվել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի հաղորդագրությունում։

Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով՝ սնունդը վարակված է եղել սալմոնելայով։

«Համաճարակաբանական հետաքննության անցկացման ընթացքում պարզվել է շաուրմայի իրացման երկու նոր տեղ, որոնցում տուժածներն օգտագործել են շաուրմա։ Այսպիսով, ներկա պահին հանրային սննդի հինգ ձեռնարկությունների հանդեպ իրականացվում են վերահսկման միջոցառումներ»,- նշել է վարչությունը։

Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քր.օր. 1-ին հոդվածի 238 հոդվածով (ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին)։