«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը խնդրանքով դիմել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու ղեկավար, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով դադարեցնել ստուգումը Վելիկիե Լուկիում Իոսիֆ Ստալինի հուշարձանի օծման փաստով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Մալինկովիչը։
Նրա կարծիքով՝ «ժողովրդի հոգում ընկեր Ստալինը վաղուց սրբերի շարքին է դասվել»։
Օգոստոսի 15-ին Պսկովի մարզի «Միկրոն» գործարանի տարածքում կայացել է խորհրդային առաջնորդի հուշարձանի օծման արարողությունը։




























