Փաստաբան Միխայիլ Բիրյուկովը BBC-ի հետ զրույցում մեկնաբանել է Գրիգորի Մելքոնյանցի ձերբակալությունը: «Այժմ ոչ մի ապացույց չկա»,-ասել է նա։

Հետաքննությունը կարծում է, որ «Գոլոս» շարժումն անցանկալի կազմակերպության՝ ընտրությունների դիտորդների եվրոպական ENEMO ցանցի անդամ է: Այն, որ Մելքոնյանցը Ռուսաստանի տարածքում ENEMO-ի գործունեության կազմակերպիչն է, վկայում է, ըստ հետաքննության վարկածի, նրա ելույթը ԿԸՀ-ում ընտրությունների խնդիրների մասին։

Փաստաբանը նշել է, որ մեղադրանքի հիմքում ընկած են Չելյաբինսկի եւ Նիժնի Նովգորոդի մարզի դատարանների որոշումները, որոնք տուգանել են երկու ակտիվիստների՝ ENEMO անցանկալի կազմակերպության գործունեությանը իբր մասնակցելու համար եւ հաստատել դատախազության եզրակացություններն այն մասին, որ «Գոլոս» շարժումն, իբր, մտնում է ENEMO կառույցի  կազմում։