Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը կլինի Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կոստանյանը:
«Ես վաղվանից մինչ ընտրությունների ավարտը լինելու եմ արձակուրդում, որպեսզի կատարեմ ՔՊ շտաբի մամուլի քարտուղարի պարտականությունները»,- նշեց նա:





























