ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում են կատարել եւ շնորհավորել են Հնդկաստանին Լուսնի հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։

«Սա իսկապես մեծ ձեռքբերում է մարդկության համար, որն էլ ավելի կխթանի գիտությունն ու տեխնոլոգիան», - գրել է Փաշինյանը: