Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), ներկայացնում է երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համապարփակ ծրագիր։ Նրա առաջարկով վերաբնակեցումը պետք է իրականացվի համայնք-մասնավոր համագործակցությամբ, որտեղ կառուցապատողը պետք է փոխհատուցի սեփականատերերին ֆինանսապես կամ գույքի տեսքով։

Քաղաքապետարանը պետք է լինի երրորդ՝ երաշխավոր կողմը փոխհատուցման ստացման գործընթացում։

Ըստ Խաժակյանի երրորդ կարգի վթարային շենքերը, որոնք ամրացման ենթակա չեն, վաղ թե ուշ դառնալու են չորրորդ կարգի։ Նա առաջարկում է մեկնարկել վերաբնակեցման ծրագիրը համակարգված կերպով, քանի դեռ վերջիններս չեն խորացրել իրենց վթարայնության աստիճանը։

Մանրամասները տեսանյութում։