Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթին եկել էր կնոջ եւ մանկահասակ դստերը հետ, որին գրկել էր:

Պապիկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով. «Ես այստեղ հարցազրույցի չեմ  եկել, չի լինի, կներեք»:

Նշենք, որ Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկել է ՔՊ-ի երթը, որն առաջնորդում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երթը կավարտվի քաղաքապետարանի մոտ, որտեղ տեղի  կունենա ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքը: