Վան նահանգի բանտից փախչել են 150 բանտարկյալներ: Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բանտի պատերից մեկը փլուզվել է եւ բանտարկյալները օգտվել են հնարավորությունից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Որոշ ժամանակ անց 150 բանտարկյալներից 50-ը վերադարձել են բանտ եւ հանձնվել են: Նրանք ասել են, թե ընդհանուր խուճապի հետեւանքով են լքել բանտը, իսկ ազատության մեջ փորձել են տեղեկանալ բարեկամների վիճակի մասին:

Վերջին տվյալներով, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 200 մարդ: