Մենք գոհ ենք հայ-ռուսական երկխոսության ներկա մակարդակից: Մենք ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում կարելի է քննարկել բոլոր հարցերը, իսկ դա գլխավորն է ընկերների հարաբերություններում: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Զարգանում են տնտեսական հարաբերությունները, չնայած ճգնաժամին, ամեն տարի աճում են ապրանքաշրջանառությունն ու ներդրումները: Շրջափակման մեջ, մեզ համար դա շատ կարեւոր է: Ուրախ ենք, որ այսօր կստորագրենք հումանիտար ոլորտի պայմանագիր: Այդ կողմը եւս մեզ համար շատ կարեւոր է: Ես ժամանել եմ լավ տրամադրությամբ եւ լավ տրամադրությամբ էլ կմեկնեմ», - ասել է Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հատուկ ուշադրության համար:




























