2011 թ. կարտոֆիլի բերքը տուժել է մոտ 30 տոկոսով, այսօր` հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Պատճառը, ըստ նրա, ամռան ամիսներին տեղի ունեցած երաշտն էր, որի հետեւանքով պալարը հողի տակ չի աճել:
Հ. Բերբերյանը հենց դրանով էլ պայմանավորեց այն, որ շուկաներում կարտոֆիլը չի էժանանում, թեեւ գյուղատնտեսության նախարարը հոկտոմբերի 12-ի ասուլիսում խոստացել էր, որ կարտոֆիլն անպայման կէժանանա` բերքահավաքի ակտիվացմանը զուգահեռ:
Ըստ Հ. Բերբերյանի` այս տարի կարտոֆիլի բերքը կգտնվի 2010 թ. մակարդակում (մոտ 450 հազ. տոննա), որը 100 տոկոսով չի բավարարում ներքին պահանջարկը: Հետեւաբար` հաջորդ գարնանը սպասվում է կարտոֆիլի թանկացում մինչեւ 350 դրամ/կգ, ինչպես տեղի ունեցավ այս տարվա գարնանը:




























