Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-23-ին գիտության եւ մշակույթի անվանի 22 գործիչներ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասեր: Զորամասերում կայացել են հանդիպումներ եւ զրույցներ զինծառայողների հետ, ներկայացվել են 26 դասախոսություններ:

Մտավորականների խումբը հանդիպել է նաեւ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են հասարակությանը հուզող բանակային հիմնահարցեր: