Ադրբեջանում անցկացվող զինավարժության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ներքին զորքերի մամուլի ծառայության պետ Թերանա Մեմեդովային: Տեղեկության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մուշֆիգ ավանում տեղակայված հրաձգարանի ուսումնավարժական կենտրոնում: Ներքին զորքերի զինծառայող 19-ամյա Էլհան Ալիեւը զինավարժությունների ժամանակ կրակել է ինքն իր վրա:

Թերանա Մեմեդովայի խոսքով, դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոները խախտելու պատճառով: Ուսից վիրավորված զինվորը տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը կայուն է գնահատվում, հաղորդում է APA-ն: Նշենք, որ Էլխան Ալիեւը պարտադիր զինծառայության է կանչվել 2010-ին, Սիայազանի զինկոմիսարիատից: