Իսրայելի կառավարության անվտանգության ծառայությունը հավանություն է տվել հեռարձակող կազմակերպություններն արգելափակելու, դրանց գրասենյակները փակելու, սարքավորումները բռնագանձելու մասին կապի նախարար Շլոմո Կարհիի հրամանին, այդ հեռարձակողները համարվում են սպառնալիք ազգային անվտանգության համար, տեղեկացրել է Haaretz-ը։
Կարհին ստորագրել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի վեբ-կայքերը արգելափակելու, ինչպես նաեւ հեռուստաալիքի գրասենյակներն Արեւմտյան ափին փակելու եւ սարքավորումները բռնագանձելու մասին հրամանը։





























