Թալիշ ակտիվիստ Էլեքրամ Գումբատովը, ով այժմ բնակվում է Հոլանդիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի հարավային շրջանները իրականում թալիշական հողեր են, որոնք նվաճվել են ադրբեջանցիների կողմից, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Աղբյուրի պնդմամբ, «պատմականորեն այնպես է դասավորվել, որ Իրանի եւ Ռուսաստանի կողմից հովանավորվող թալիշ անջատողականները մշտապես սպառնացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Էլեքրամ Գումբատովի այդ հայտարարությունը մեծ ոգեւորություն է առաջացրել Իրանում, բազում իրանական կայքեր շրջանառության մեջ են դրել այն եւ օգտագործում են որպես քարոզչության միջոց, եզրափակում է «Պոլիգոնը»:




























