ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին: Այս մասին Մակունցը գրել է X-ի իր էջում:

«Շնորհավորում ենք Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Ուրախ էի դեսպանի հետ քննարկել Վրաստանի այս վերջին ձեռքբերումը և այլ հարցեր»,- գրել է Մակունցը: