ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին գործուղում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Խաչատրյանը Դուբայում է լինելու նոյեմբերի 13-16-ը։ Նա այնտեղ մասնակցելու է «Դուբայ ավիաշոու 2023» տասնութերորդ միջոցառմանը։

Խաչատրյանը վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։