Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ երկրի նախագահը պետք է ընտրվի ուղղակի համընդհանուր ընտրություններում, այլ ոչ թե ընտրիչների կոլեգիայի միջոցով, ասվում է Գելլափի ինստիտուտի հետազոտությունում:

Սոցիոլոգների տվյալներով, ամերիկացիների 62 տոկոսը կողմ են արտահայտվել սահմանադրության փոփոխությանն ու համաժողովրդական ընտրությամբ նախագահին ընտրելուն, հաղորդում է BBC-ն:

Հարցվածների 35 տոկոսը կողմ է ընտրիչների կոլեգիայով նախագահ ընտրելու համակարգին:

Նախորդ տասը տարիներին ընտրությունների գործող համակարգը փոխելու օգտին են արտահայտվել ոչ միայն դեմոկրատների, այլ նաեւ հանրապետականների մեծ մասը: