Վրաստանի Լեյբորիստական կուսակցության տեղեկություններով, Վրաստանի կառավարությունում տեղի է ունենալու վերակազմավորում: Վարչապետ Նիկա Գիլաուրիի փոխարեն կառավարության ղեկավար է նշանակվելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին:

Լեյբորիստների քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավայի տվյալներով, այդ քայլով Սահակաշվիլին ձգտում է արժանանալ ԱՄՆ-ում հրեակական լոբբիի եւ Իսրայելի կառավարության բարեհաճությանը:

«Բարի անունից զրկված եւ արտասահմանում սնանկ Սահակաշվիլին փորձում է ստանալ Ամերիկայում հրեական լոբբիի եւ Իսրայելի կառավարության աջակցությունը: Դրա համար նա որոշել է վարչապետ նշանակել պատերազմ տանուլ տված հրամանատար, զենքի մաքսանենգ, Պատարկացիշվիլիի սպանության մասնակից, նախագահի գլխավոր գանձապահ ու բիզնես-մոնոպոլիստ, հայտնի թմրամոլ Դավիդ Կեզերաշվիլիին, որը Իսրայելի քաղաքացի է եւ այդ երկրի բանկերում է պահվում նրա միլիոնները», – հայտարարել է Գուգավան, հաղորդում է «Грузия online»-ը:

Ինչ վերաբերում է Նիկա Գիլաուրիի ապագային, ապա Գուգավան նշել է, թե ներկա վարաչապետին, հավանաբար, ավելի հաճախ կգործողենն Նոր Զելանդիա, քանի որ նրան շատ է դուր եկել նորզելանդական ավանդական ողջույնը: