Բրիտանական խորհդարանի Համայնքների պալատի պատգամավորները դեմ են արտահայտվել Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին:
Կողմ է քվեարկել 111, դեմ` 483 պատգամավոր: Միեւնույն ժամանակ հանրաքվեի կողմնակիցների թիվը երկու անգամ գերազանցել է սպասվածը: Քաղաքագետների կարծիքով, դա ահազանգ է գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Պահպանողական կուսակցության համար, որոնք դեմ էին արտահայտվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը քվեարկության դնելուն, հաղորդում է NEWSru.com-ը:




























