Գերմանիայի MDR հասարակական-իրավական հեռուստաալիքը Գրոզնիում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ծննդյան օրն իր բալետի խմբի ստացած հոնորարը կփոխանցի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը, հաղորում է Deutsche Welle-ն:

Հոկտեմբերի 5-ին MDR-ի շոու-բալետի խմբի դերասանները հանդես են եկել Կադիրովի ծննդյան եւ Գրոզնիի քաղաքի օրվա նվիրված տոնական համերգում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Կադիրովի ծննդյան օրվա տոնակատարություններին հրավիրված աստղերը պետք է հրաժարվեն հոնորարից, քանի որ նրանք իրենց մասնակցությամբ խրախուսում են Կադիրովի ռեժիմի ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումները:

Լրատվամիջոցների տվյալներով, միայն Վանեսա Մեյը կես ժամանոց ելույթի համար ստացել էր կես միլիոն դոլար: Հյուրերի մեջ էին նաեւ կրկնակի օսկարակիր դերասանուհի Հիլլարի Սուոնկը, Ժան Կլոդ Վան Դամը: Սուոնկը եւս մտադիր է հրաժարվել իր նվերից: