Թերթը գրում է, որ կոալիցիայում սպասվող «ցնցումին» զուգահեռ առաջիկայում նաեւ ընտրական ցուցակներն են «ցնցակաթված» արձանագրելու: «Բացի գործարար աշխարհի սանրում-մաքրումից, սպասվում է նաեւ «հին» դեմքերի դուրս մղումը խորհրդարանից: Այսինքն, նպատակ կա «թարմ» դեմքեր գործուղելու ԱԺ, իհարկե, «թարմ» ուղեղներով: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում որոշել են, որ ավագ սերնդի պատգամավորներից ոմանք այլեւս չեն ընդգրկվի կուսակցական ցուցակում: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, առաջինների թվում է լինելու ներկայիս խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ վերջինս ԳԽ-ի եւ ԱԺ-ի երկու գումարումների պատգամավոր է»,- գրում է «Իրատես de facto»-ն: