Թերթը գրում է, որ իր իրազեկ աղբյուրների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ խմորումներ են սկսվել։ «Պատճառը դարձյալ հասարակական կազմակերպություններն են, որոնց ընդունել էր ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել չոր արձագանքել բոլոր նրանց, որոնք Հայաստանից դուրս եղած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն՝ այն, ինչ որ արեց ՊՆ իրավական հարցերով տեղակալ Վլադիմիր Գասպարյանը։ Սակայն Դ.Տոնոյանը, ըստ ՊՆ-ի «հասկացողության», ավելի փափուկ է գտնվել, ավելին, ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին, որոնց Վլադիմիր Գասպարյանը «գրանտակեր» էր անվանել։ Ըստ թերթի տեղեկությունների՝ հարցը պետք է քննարկվի երեկվանից արդեն արձակուրդից վերադարձած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, եւ գուցե առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























