Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 24-ի երեկոյան Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես-Ե 200» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ բախվել են Mercedes E-220 մակնիշի 22 ՕՕ 735 համարանիշի եւ «ԳԱԶ-53» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Mercedes E-220-ը բռնկվել է, որի վարորդը` 25-ամյա Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը` 44-ամյա Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետեւ՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց:
Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը՝ մասամբ:




























