Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Փանոյի դիք» կոչվող սարատեղում, հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԴՏ-75» մակնիշի տրակտորը շրջվել եւ ընկել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը` Գեղաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Սեթ Իսրայելյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























