Հնդկաստանի հյուսիսում ուղեւորներով լի ավտոբուսը գլորվել է անդունդը, նվազագույնը 25 մարդ զոհվել է, 30-ից ավելին վիրավոր են, հոկտեմբերի 25-ին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Hindustan Times-ին:
Դեպքը պատահել է հոկտեմբերի 24-ի երեկոյան` Հնդկաստանի հյուսիսում գտնվող Հիմաչալ-Պրադեշ նահանգում: Երթուղային ավտոբուսը, որը Բիլասփուր քաղաքից ուղեւորվել էր Բանդլա գյուղ, փչացել է քաղաքից 4 կմ հեռավորության վրա: Բանդլա հասնել ցանկացող ավտոբուսի ուղեւորները կանգնեցրել են նույն ուղղությամբ շարժվող այլ երթուղային ավտոբուս: Մթի մեջ վարորդը չի նկատել, որ ավտոբուսը կանգնեցրել է անդունդի եզրին:
Մարդիկ արագ սկսել են բարձրանալ ավտոբուս, որի մեջ այդ պահին 40-ից ավելի մարդ է գտնվել: Մի քանի ուղեւորներ փորձել են մագլցել լիքը լցված ավտոբուսի կտուրին: Դրա արդյունքում ավտոբուսը թեքվել է եւ գլորվել անդունդը:
Ողբերգության վայր են մեկներ ոստիկանության եւ առողջապահական ոլորտի աշխատակիցներ


























