Հարավային ռազմական օկրուգում, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել են պլանային հրամանատարա-շտաբային վարժանքներ (ՀՇՎ):

«Վարժանքների նախնական փուլում ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի եւ մշտական տեղակայման կետից կտեղափոխվեն «Ալագյազ» ուսումնա-վարժանքային համալիր», - հայտնում է օկրուգի պաշտոնական կայքը:

Վարժանքների ընթացքում բարդ մարտավարական պայմաններում կանցկացվի համատեղ հայ-ռուսական գումարտակային մարտավարական վարժանք` մարտական հրաձգությամբ: Կմասնակցեն ավելի քան 500 զինծառայողներ եւ գործի կդրվի ռազմական տեխնիկայի առնվազն 150 միավոր 102-րդ ռազմակայանից: