Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը նոր տնտեսագիտական տեսություն է ստեղծել` մեգաէկոնոմիկա: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին լրագրողներին տեղցեկացրեց ինքը` Բագրատյանը:

Այդ տեսության համաձայն` համաշխարհային տնտեսությունը մտել է պերմանենտ անկայունության շրջան, որը կարող է տեւել 10-15 տարի, կամ նույնիսկ` մինչեւ 25 տարի: Հ. Բագրատյանը դա պայմանավորեց համաշխարհային տնտեսությունում առկա անհավասակշռություններով ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության քաղաքականությամբ: Համաշխարհային անհավասարակշռությունները պայմանավորված են նրանով, որ կապիտալն ու տեխնոլոգիաները գտնվում են մի տեղ (Արեւմուտքում), հանքահումքային ռեսուրսներ` այլ տեղ (հիմնականում` զարգացող երկրներում), իսկ մարդկաին ազատ ռեսուրսները առավելապես կենտրոնանում են իսլամական երկրներում:

Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին`ապա նախկին վարչապետը կարծում է, թե տարիֆների նվազումը եւ ապրանքների ազատ հոսքը, որը երրորդ երկրներին զրկում է սեփական շուկան պաշտպանելու հնարավորությունից, նույնպես անհավասակշռությունները խորացնող գործոն է: