Թուրքիայի ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության կենտրոնում նախագծված ANKA անօդաչու թռչող սարքը հաջող փորձարկում է անցել` թռչելով 2 ժամ 10 րոպե:

Dunyabulteni կայքը հաղորդում է, որ բոլոր դրված խնդիրները կատարվել են, սարքը թռչել է 10 հազար ֆուտ բարձրությամբ:

Թուրքիան ստիպված է ստեղծել սեփական արատադրության անօդաչու սարքեր, քանի որ թուրքական բանակում նախկինում կիրառված իսրայելական սարքերը հնարավոր չեն լիարժեք օգտագործել առանց իսրայելցի մասնագետների: