Թուրքիայի Վան քաղաքում ազատազրկվածներն այրել են բանտի շենքը եւ դանակներով հարձակվել են պահակների վրա: Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ բանտի շենքում նաեւ կրակոցներ են լսվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բանտի վարչական ղեկավարությունը ենթադրում է, որ միջադեպի պատճառը կարող էր լինել հետցնցումներից հետո բանտարկյալներին խցերից դուրս չբերելը:
Բանտի շենքն արդեն շրջապատել են ոստիկանները, զինվորականներն ու շտապ օգնության մեքենաները:




























