Գվատեմալայի նախկին ղեկավար, գեներալ Օսկար Մեխիա Վիկտորեսը կանցնի բուժզննում` ցեղասպանության մեղադրանքով դատարանի առջեւ կանգնելուց առաջ:

Դատախազների վարկածով, Մեխիան 1980-ականներին երկրի հնդկացի բնակչության գնդակահարության հրամաններ է տվել, հաղորդում է BBC-ն:

Գեներալի փաստաբանները պնդում են, որ Մեխիան վերջերս ինսուլտ է տարել եւ ֆիզիկապես չի կարող մասնակցել դատական նիստերին:

Սակայն դատախազները պնդում են, որ նախնական լսումների ժամանակ Մեխիան ցրված էր ոչ թե հիվանդության, այլ` հանգստացնող դեղամիջոցների ազդեցության պատճառով: