Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով Թուրքիան համաձայնել է օգնություն ընդունել Իսրայելից, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունում:

Իսրայելը կարող է օգնել ժամանակավոր կացարանների կառուցման հարցում: Իսրայելական օգնությամբ առաջին ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի այսօր առավոտյան, հաղորդում է Associated Press-ը:

Անկարան առայժմ չի մեկնաբանել Իսրայելի իշխանությունների հայտարարությունը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ Իսրայելի եւ Հայաստանի առաջարկած օգնությունը կընդունի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: