Հոկտեմբերի 26-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, ցնցումների ուժգնությունը կազմել է 5,2 եւ 5,3 մագնիտուդ: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի հրապարակվել:

Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 8 կմ արեւելք եւ Տոկիոյից 186 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

Երկրորդ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Իզու կղզիներում, Տոկիոյից 423 կմ հարավ-արեւմուտք: Ցնցման օջախը եղել է 10,2 կմ խորության վրա, հաղորդում է NEWSru.co.il-ը: