Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող «Օրինաց երկիր» կուսակցությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով։ «Ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգեւը։ Խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել։ Ի դեպ՝ այդ կոմբինատը մինչեւ այժմ չկուսակցականացված ընկերության համբավ ուներ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Տեղադրություն




























