ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջուկային սպառազինությունների կրճատման քաղաքականության շրջանակում Տեխասում մասնատվել է վերջին խոշորագույն ատոմային ռումբը, որն իր հզորությամբ 600 անգամ գերազանցում էր Հիրոսիմայի վրա գցած ռումբի հզորությունը, գրում է Guardian-ը:

ԱՄՆ Էներգետիկայի փոխնախարար Դենիել Փոունմանը հայտարարել է, որ այս ռումբի ոչնչացմամբ դարաշրջան է ավարտվում:

B53 ռումբի քաշը 4,5 տոննա էր եւ շահագործման էր հանձնվել 1962-ին: 136 կգ պայթուցիկ նյութերն անջատվել են ուրանից եւ ոչնչացվել են:

«Газета.Ru»-ն հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ստորագրեցին սպառազինությունների կրճատման պայմանագիր:  Նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բոները քննադատել է Օբամայի քաղաքականությունն այս ոլորտում: