Թերթը գրում է, որ առաջիկայում հերթական  «ոսկեզավակը» կնշանակվի դատավոր: «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին` Արշակը, կնշանակվի նույն դատարանի դատավոր: ՀՀ արդարադատության խորհուրդը նման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու վերաբերյալ որոշումը կայացրել է հոկտեմբերի 21-ին:

Արշակ Ժորայի Վարդանյանը ներկայումս աշխատում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` որպես հատկապես կարեւոր գործերով քննիչ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: